Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Անկարան կլրացնի վակուումը Եփրատի արևելյան ափին` Իրանի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու խորհրդակցություններով:
Փետրվարի 16−18-ին Մյունխենում անվտանգության հարցերով հերթական համաժողովն է: Քննարկվելու են Եվրոպայի ապագայի, տրանսատլանտյան հարաբերությունների ու Մերձավոր Արևելքում կոնֆլիկտների հարցերը:
Իրավապահները վերականգնեցին պարիտետը` 2019-ի փետրվարի 9-ին կատարված փաստ է այն, ինչ 11 տարի Հայաստանում անհնար էր` մարտի 1-ի գործով հարցաքննվել են Հայաստանի 3 նախագահները, որ գուցե ճակատագրի հեգնանքով անքակտելիորեն կապված են միմյանց 2008-ի փետրվարի 29-ից սկսված ու մարտի 1-ին շարունակված իրադարձություններով:
Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները Բրյուսելի սամիթում ռուսական ՙՀյուսիսային հոսք 2՚ գազատարի համար կարևոր կոմպրոմիսի հասան` հաղորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Օրերս Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթը պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Արևմտյան Եվրոպայում պատրիարքական ներկայացուցիչ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիպման մասին:
Ի պատասխան չինական ռազմածովային նավատորմի ձեռքբերումներին բոլոր ծովային տերությունները սկսել են մոդեռնացնել իրենց ռազմածովային ուժերը` գրում է Նատալի Գիբերը Le Monde-ում:
Արդեն երկար տարիներ, երբ ցանկացած երկրում կամ հասարակության մեջ խոսք է լինում հայտնի մեծահարուստ, աշխարհի 30 ամենահարուստ մարդկանց շարքերում մշտապես գտնվող Ջորջ Սորոսի մասին, անպայման նրա անվան հետ աղերսվում են դավադրության տարրեր։
Ցանկացած հեղափոխություն միշտ ու բոլոր երկրներում ալիքի վրա է բարձրացնում հասարակության տականքին, որ տարիներով աննկատ ապրել է, բայց հեղափոխական ժամանակները համարում է իր աստեղային ժամը ու որոշում գործել, որովհետև ե՞րբ, եթե ոչ հիմա:
Փետրվարի 6-ին կառավարության նիստում քննարկվեց կառավարության ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...